ՌԴ-ն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն...Լեռնային Ղարաբաղի ԱՊԱԳԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ... Հենց այսպես է արձագանքել Ռուսաստանի ԱԳՆ-ն Բաքվի այն վայնասունին, որ վերջերս էլ ավելի է ակտիվացել Արցախում այս տարվա մայիսի 3-ին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների պատճառով... Սև և սպիտակ ոչխարներն արդեն մեկ ամիս է՝ ԲՈԼՈՐԻՆ դիվանագիտական նոտաներ են ուղարկում և դժգոհում, որ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ պատրաստվում է ընտրել իր հաջորդ խորհրդարանը... Ազերիներն այնպիսի հիստերիա են բարձրացրել, որ շատերի մոտ այն տպավորությունն է, որ Արցախում առաջին անգամ են ընտրում օրենսդիր մարմին... Այն դեպքում, երբ ազերիների կողմից սանձազերծված պատերազմի տարիներին ևս Արցախն ունեցել է իր պառլամենտը... ՌԴ ԱԳՆ-ի հատարարության մեջ ուշագրավն այն է, որ Մոսկվան «շաբլոնային» ոճով չի ճանաչել ազերիների «պետության» տարածքային ամբողջականությունը... Մոսկվան հասկացնում է Բաքվին, որ Արցախի ԱՊԱԳԱ կարգավիճակը ԴԵՌ որոշված չէ՝ այն բանակցությունների արդյունքում պետք է որոշվի... Այսինքն՝ ՌԴ-ն չի դիտում Արցախը որպես Ադրբեջանի մաս... ՌԴ ԱԳՆ-ն նաև նշել է, որ Արցախում մայիսի 3-ին անցկացվելիք օրենսդիր մարմնի ընտրությունները ՉԵՆ կարող խոչընդոտել խաղաղ բանակցություններին, որոնք ընթանում են Մինսկի խմբի շրջանակներում...
Հ.Գ. Բաքվի քարոզչամեքենան, շատ լավ հասկանալով, թե ինչ հարված էր այս հայտարարությունը նշանակում Ի.Ալիևի համար, ինչպես միշտ, փորձում է հայտարարության կոնտեքստից անջատել այն, ինչ իրեն է ձեռնտու և դա էլ ներկայացնել մանր կճղակավորների դատին՝ այն ներկայացնելով որպես Բաքվի հերթական «հաղթանակ»... Բաքուն սպասում էր, որ Մոսկվան էլ Անկարայի կամ նավթախավիարային դիվանագիտության մի քանի այլ «զոհերի» նման «արցունք կթափի» Ադրբեջանի՝ արդեն 27 տարի խախտված տարածքային ամբողջականության համար և կքննադատի ԱՐՑԱԽԻ հայությանն իր ՍԵՓԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ տնօրինելու համար... Բաքվի բարբաջանքին «դամ» բռնողները լավ կլինի ԵՐԲԵՔ չմոռանան, որ, երբ Արցախը դուրս եկավ Ադրբեջանի կազմից, հայերը կազմում էին նրա բնակչության 75%... Այդ հանգամանքը հաշվի առնելով էլ թող խոսեն, թե՛ ինչ իրավունքներ ունեն հայերն Արցախում, և թե՛ ով է փորձել գրավել Արցախը...
ՌԴ-ն չի ճանաչում Արցախը որպես Ադրբեջանի մաս
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet