Այսօր՝ հուլիսի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով տեղեկությունները Մոսկվայում առևտրի վրա այս հակամարտության ազդեցության մասին, ասել է.
«ՌԴ-ն հուսով է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը կկարգավորվի հնարավորինս արագ, եւ այս հակամարտության շուրջ զգայական ֆոնը կվերադառնա նորմալ հուն»,- նշել է Պեսկովը և ավելացրել, որ թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները, որոնք ՌԴ քաղաքացիություն ունեն, ռուսաստանյան հանրության հարգարժան անդամներն են, բայց ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիան չի կարող այս [ռուսաստանցի] քաղաքացիներին անտարբեր թողնել: