▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին. կա երկու վիրավոր

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը անդրադարձել է սեպտեմբերի 17-ին ադրբեջանական զինուժի կողմից Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքին, ինչի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող։


 
«2021 թվականի սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում երեք հարձակում է գրանցվել Լեռնային Ղարաբաղում տեղակայված հենակետերի վրա: Ըստ հայկական կողմի՝ կրակը արձակվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից: Հրետակոծության հետևանքով՝ վիրավորվել են երկու զինծառայողներ: Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հետաքննություն է անցկացնում երկու կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին