▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Red Eagles»-ը կոչով դիմել է Արթուր Վանեցյանին

«Red Eagles» ֆան ակումբը հայտարարություն է տարածել.

«ՀՖՖ-ն շարունակում է հերթական անգամ խոչընդոտել «Red Eagles» ֆան շարժման գործունեությանը: Մասնավորապես, չնայած այն հանգամանքին, որ «Red Eagles» ֆան շարժումը, Հայաստան-Իտալիա խաղի համար պատրաստել է շուրջ 1 մլն դրամ արժողությամբ ֆուտբոլային, ոգևորող հսկայական պաստառ, ՀՖՖ-ն չի թույլատրում ո՛չ պաստառի, ո՛չ ֆան շարժման դրոշների, ո՛չ թմբուկների, ո՛չ երկրպագման համար անհրաժեշտ այլ ատրիբուտիկայի մուտքը մարզադաշտ: Պետք է ընգծել, որ նմանօրինակ խոչընդոտ ՀՖՖ-ն ֆան շարժման համար ստեղծել էր նաև Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպման ժամանակ՝ պատճառաբանելով խաղից առաջ տեղի ունեցած տոմսերի միջադեպը, որից հետո Հայաստանի ազգային երիտասարդական հավաքականի բոլոր հանդիպումներին որևէ խնդիր չի առաջացել: 
     Ֆան ակումբը հայտարարում է, որ եթե ՀՖՖ-ի համար կա տարբերություն ազգային հավաքականների մեջ, ապա մեզ համար բոլորն էլ բնույթով ազգային են, անհասկանալի և անընդունելի է նման վարքագիծը:
     Կոչ ենք անում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանին, երբ ամբողջ ազգով համախմբված ենք ազգային հավաքականի շուրջ, զերծ մնալ ամբիցիաներից, խտրականություն դնելուց և երկրպագուների շրջանում պառակտում մտցնելուց»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին