▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռեժիմը սկսել է «առավոտյան ձերբակալությունների» ալիք»․ Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռեժիմը սկսել է «առավոտյան ձերբակալությունների» ալիք։ Մարտունի, Վանաձոր, Ուջան, Երևան…»։

***

Փաստաբան Արսեն Բաբայանի գրառումը․ «Այս պահին խուզարկում են GG ընկերության գրասենյակը: Ես և փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեկնում ենք այնտեղ: Լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»։

Հիշեցնենք՝ օրեր առաջ ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը հետևյալ գրառումն էր կատարել իր էջում․ «Եթե դու հայ ես, եթե ինձ բարևելուց ուզում ես, որ ես քեզ հարգեմ, քո տեղը Բաղրամյանի վրա է»։

***

GG ընկերության ներկայացուցիչ Հովսեփ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իրականացվող խուզարկություններին՝ ասաց, որ առգրավվել են գրասենյակի բոլոր համակարգիչները, աշխատակիցներին տուն ուղարկել։

***

«Մեր տանը էս վեց տարի ա՝ անընդհատ ինչ-որ բաներ են փնտրում, ընտանիքի անդամների հեռախոսները, համակարգիչն են տարել»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր տանը իրականացված խուզարկությանը՝ ասել է ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ «Պայքարելու ենք մինչև վերջ, կալանավորումներով մեզ չեն կանգնեցնելու»,- նշել է նա։

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր էջում գրել էր․ «Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տերոռի նոր ալիք՝ ՀՅԴ-ի դեմ:
Նախ կուսակցության գլխավոր գրասենյակ ներխուժման փորձը, հետո կուսակցության ղեկավար մարմնի նախագահի վրա հարձակումն ու խոշտանգման փորձը, երեկվանից մարզային գրասենյակների խուզարկությունն ու մեկ տասնյակ մարդկանց, այդ թվում կանանց ձերբակալությունը:
Այսօր շարունակվող խուզարկությունները այդ թվում կուսակցության ղեկավար մարմնի անդամի տանը, ընտանիքի անդամների ահաբեկումը, նրանց պատկանող գույքի առգրավումը:
Բայց մեկ է` ոչ Աբդուլ Համիդից, ոչ երիտթուրքերից, ոչ բոլշևիկներից, որ ՀՀՇ-ից ուժեղ դեմքեր չեք տղաներ ու աղջիկներ, նայեք ուր են հիմա իրենք ու ուր է Դաշնակցությունը»։

***

Փաստաբան Արսեն Բաբայանի գրառումը․ «Հաստատապես պնդում եմ, որ իշխանությունը նպատակ ունի սնանկացնել GG ընկերությունը:
Աշխարհում առաջին ժամանակի մեքենան հայտնագործել է ՀՀ գործող իշխանությունը: Մեզ վերադարձրել է 1937 թվական...»։

***

ԱԺԲ անդամ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թրքառուս դավաճանների ռեժիմը երկրի «ողնաշար» «իրավապահներին» հրահանգել է հարձակում գործել դիմադրող բոլոր քաղաքացիների՝ շարժումների, կուսակցությունների և անհատ քաղաքացիների վրա։
Դաշնակցության մարզային ակտիվի ապօրինի ձերբակալություններից մինչև անհատ քաղաքացիների անօրինական հրավերներ ԱԱԾ՝ հեռախոսազանգերի միջոցով։
Բևեռի մի շարք անդամների նախկին միջադեպերով անորոշ կարգավիճակով անորոշ հարցերի վերաբերյալ հրավերներ են եկել։
Արցախից բռնի տեղահանված Դավիթ Մինասյանին զանգով հրավիրել են ԱԱԾ։ Մեր Արմինեին հրավիրել են անցած տարվա ՔՊ-ը գրասենյակի առաջ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։
Կարճ ասած ժողովրդավարության բաստիոնում ռուսական ԱԱԾ-ն փորձում է ահաբեկել «մարած» շարժման անդամներին»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաղ առավոտից սկսվել է բերման ենթարկելու և խուզարկությունների ուղղորդված ալիք: Րոպե առ րոպե տեղեկություն ենք ստանում հերթական բերման ենթարկվածի կամ հերթական խուզարկության մասին:
Այս պահին էլ խուզարկում են GG ընկերության գրասենյակը: Փաստաբաններ Արսեն Բաբայանը և Սերգեյ Հարությունյանը մեկնում են խուզարկության վայր: Ավելի ուշ կլինեն հայտարարություններ:
1937 թիվը վերադառնում է»։

***

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գերասիմ Վարդանյանի տունն են խուզարկում հիմա` Արարատում,
ու էլի մի քանի հոգու տներ։
Ռեժիմը իրավապահների ու տեսչական ստուգումների միջոցով 2 օր է կոշտ պրեսսինգի տակ է պահում հատկապես դաշնակցականների ու գործարար միջավայրի մարդկանց։
ՔՊ-ի համար «Մարող շարժման» բոլոր ակտիվ տղերքի տներն է նեռը մտնում հերթով` ՔԿ-ի ձեռքերով։
Թելեր է փնտրում, որ ձերբակալություններով ավելի վերև` կոնկրետ մարդկանց փակելուն հասնի։ Սրբազան պայքարը հաջողելու է»։

***

«Ազգային ճակատ»-ը հայտնում է․ «Այն բանից հետո, երբ ոստիկանությունը հարձակվեց խաղաղ ցուցարարների վրա, Բագրատ Սրբազանը դիմել է քաղաքական ուժերին՝ պահանջելով դիրքորոշում հայտնել ոստիկանների գործողությունների վերաբերյալ։

Սրբազան Հոր կոչին առաջինն արձագանքել է «Հայրենիք» կուսակցությունը, որը խստորեն դատապարտել է խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից առանց օրինական հիմքերի բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառումը։

Քիչ անց հայտարարություն են տարածել նաև «Ապրելու երկիր», Հանրապետական կուսակցություն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, Ժառանգությունը, ՀայաՔվե-ն, Ազգային-ժողովրդավարական Բևեռը և բազում այլ կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ ու միավորումներ։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Ներկայացնում ենք մինչ այս պահը Ոստիկանության բռնությունները դատապարտած քաղաքական ուժերի և հասարակական կառույցների ցանկը։

1. «Հայրենիք» կուսակցություն

2. «Ապրելու երկիր» կուսակցություն

3. Հայաստանի հանրապետական կուսակցություն

4. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

5. Հայ Հեղափոխական Դաշնակցություն

6. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններ

7. Հայ Ազգային Կոնգրես

8. Ազգային-ժողովրդավարական Բևեռ

9. «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնություն

10. «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցություն

11. «Ազգային Միաբանություն» կուսակցություն

12. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության

13. Ազգային ժողովրդավարական միություն

14. «Շանթ Դաշինք» կուսակցություն

15. «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն

16. Ազգային ինքնորոշում միավորում

17. «Ազգային անվտանգություն» կուսակցություն

18. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն

19. ՀԱԵ Գերագույն հոգևոր խորհուրդ

20. Արցախի Տեղեկատվական շտաբ

21. Հայաստանի Ժուռնալիստների միություն

22. «Հայրենիքի Վահան» պահեստազորի սպաների միություն

23. Դիվանագետների համահայկական խորհուրդ

24. «Որդիների կանչ» ՀԿ

25. «ՀԱՅՐԵՆԻՔ» ՀԿ հայ աշխարհազորայինների ռազմահայրենասիրական միավորում

26. ՀՈՐՈՎԵԼ արհեստակցական կազմակերպությունների միություն

27. «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ

28. «Ժառանգություն» կուսակցություն

29. Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնություն

30. Ռեֆորմիստների կուսակցություն

31. «Մայր Հայաստան» Ժողովրդական շարժում

Մամուլի խնդիրներով զբաղվող 9 կազմակարեպություններ (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ - Հայաստան, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ և Գորիսի մամուլի ակումբ) իրենց աջակցությունն են հայտնել հունիսի 12-ին ոստիկանների գործողություններից տուժած ավելի քան 10 լրագրողներին և օպերատորներին՝ պահանջելով իշխանություններից ներողություն խնդրել տուժածներից։

Սիրելի հետևորդներ, ավելի քան վստահ ենք, որ նշված կազմակերպություններից բացի ոստիկանական վայրագությունները դատապարտել կամ դեռ կդատապարտեն այլ կառույցներ ևս։ Ուստի այս ցուցակը պարբերաբար կթարմացվի նոր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անվանումներով»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին