▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեկտորը՝ կոնսերվատորիայում կազմակերպված սատանիստական բնույթի խնջույքի մասին

Այսօր Analitik.am-ը  նյութ էր հրապարակել «Սատանիստական աղանդի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ խնջույք կոնսերվատորիայում` ռեկտորի հովանու ներքո.Տեսանյութ» վերնագրով, որին կից ներկայացված են տեսանյութեր՝ «Խնջույք կոնսերվատորիայի շենքում», «Կոնսերվատորիայի շենքում փակ խնջույք՝ռեկտորի հովանու ներքո»։

Նյութում մասնավորապես ասվում էր, որ օրեր առաջ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի է ունեցել փակ խնջույք, որին մասնակցել են, ըստ ականատեսների, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, սատանիստական աղանդի անդամներ: Մեր աղբյուրը նշեց, որ խնջույքն անցկացվել է կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հովանու ներքո, ով շենքն ամբողջ գիշեր տրամադրել է խնջույքի մասնակիցներին:

Կայքի աղբյուրների պնդմամբ, կոնսերվատորիայում վերջին շրջանում անառողջ մթնոլորտ է տիրում՝ փորձ է արվում քարոզչություն կատարել ԼԳԲՏ անձանց, սատանիստական ուղղվածության ինչ-որ խմբերի մասով: Կայքը նաև տեսանյութեր էր հրապարակել՝ նշելով, որ հնարավոր չէր ավելին նկարահանել, քանի որ նկարահանումն արգելված էր այդ փակ խնջույքի ընթացքում»:

 

AntiFake.am-ը վերը նշված տեղեկությունները ճշտելու համար կապ է հաստատել Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հետ, ով զրույցում հաստատել է, որ Կոնսերվատորիայի շենքում իրականում տեղի է ունեցել նման միջոցառում և նշել է, որ ինքը համաձայնություն է տվել, որ կազմակերպվի այդ տպրահռչակ միջոցառումը։ Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Կոնսերվատորիայի շրջավարտ Հայկ Մակիյանը, ով կազմակերպել է 30-ից ավելի միջոցառումներ, դիմել է իրեն ևս մեկ՝ էլեկտրոնային երաժշտության միջոցառում կազմակերպելու համար, նա էլ չի խոչընդոտել և տվել է իր համաձայնությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել 8-10-ը։ 8-9-ը ամեն ինչ նորմալ է եղել, իսկ 9-ից հետո տիկին Հովհաննիսյանին տեղեկացրել են, որ ինչ-որ արտասովոր արտաքինով և վարքով մարդիկ են մտնում շենք և նա հրահանգել է դադարեցնել միջոցառումը։

/filemanager/uploads/Sona_Hovhannisyan.jpg

«Ինչ-որ էլեկտրոնային երաժշտության տակ  ինչ-որ ներկված մարդիկ են եղել, ինչ-որ բաներ են փոշու վրա դրել, ինչ-որ սվաստիկաներչգիտեմ ինչեր, ինչ-որ անախորժ վիճակ է ստեղծվել, պահվածքը իրենց պատշաճ չի եղել»,-նշել է Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում։ 

Հովհաննիսյանը նշել է, որ դրանք Կոնսերվատորիայի ուսանողներ չեն եղել։ ««Տիեզերք» անունով ինչ-որ կազմակերպություն է, ինչ է, դրանք են եղել Կոնսերվատորիայի նկուղում»,-նշել է Հովհաննիսյանը։ 

Ռեկտորը հավելել է նաև, որ դա Կոնսերվատորիային հարիր վիճակ չի եղել։ «Ես դա ընդունում եմ, հասկանում եմ և ես ուղղակի չեմ պատկերացրել, որ Հայկը կարող է էդպիսի բան նախաձեռնել, որովհետև նախկինում շատ կարգին և լավ, պատշաճ բաներ է կազմակերպել»,-նշել է Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ հեռախոսազրույցի ձայնագրությունում։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին