▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբեր Գեդիգյանի ֆիլմն ընդգրկվել է Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում

Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է Ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր և դերասան Ռոբեր Գեդիգյանի «La Villa» (անգլ. «The House by the Sea») ֆիլմը:Այս մասին տեղեկանում ենք telegraph.co.uk-ից, որտեղ ներկայացված է փառատոնի մրցութային ծրագիր անցած 21 ֆիլմերը: Հիմնական մրցութային ծրագրում են ընդգրվել ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Դարրեն Արոնոֆսկի «Մայրիկ», ամերիկյան դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր Ջորջ Քլունիի «Suburbicon» ֆիլմերը, հայտնում է Panorama.am-ը:

Նշենք, որ փառատոնը բացվելու է օգոստոսի 30-ին Ալեքսանդր Փեյնի  ֆիլմով: Կինոփառատոնը կշարունակվի մինչև սեպտեմբերի 9-ը:

 

 

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին