▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում

Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: Այս մասին 5-րդ ալիքի «Օրագիր» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։

http://asekose.am/filemanager/uploads/2021/01/week-4/robert_qocharyan.jpg

«ԱԺ բրիֆինգների ժամանակ էլ մենք ասացինք, որ այդ հարցով քննարկումներ չենք ունեցել, որոշում էլ չենք կարող ունենալ, բայց լրատվական հնարք է, վերնագրերն այնպես գնացին, որ «Հայաստան» դաշինքը չի բացառում Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը նախագահի պաշտոնում: Բայց քանի որ թեման այսպես ուռճացվեց, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնում: Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում ասաց, որ ինստիտուտների ներդաշնակեցման խնդիր ունեն եւ ինչպես բուհերը գրավեցին, պարզ է, որ այնպես էլ նախագահի պաշտոնում առաջադրելու են իրենց նեղ թիմից եւ այս պայմաններում նախագահ Քոչարյանի առաջադրումը չէր կարող տեղի ունենալ», – Ագնեսսա Խամոյանը։

 

Կարդացեք նաև՝ Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Նաիրի Սարգսյանը՝ աշխատակազմի ղեկավար

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին