▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը ռուսական լրատվամիջոցների համար

Ռոբերտ Քոչարյանն ասուլիս է տվել ռուսական առաջատար լրատվամիջոցների համար։

Ահա թե ինչեր է ասել նա․

• Արցախի հարցով ստորագրված վերջին փաստաթուղթը ընդդիմության հավանությանը չի արժանանում։ Սակայն առավել բարենպաստ համաձայնագիր ունենալու համար անհրաժեշտ է հաղթել պատերազմում կամ գոնե այն չպարտվել։

• Այս իշխանությունները պետք է ծնկաչոք ներողություն խնդրեին՝ արժանապատվություն ունենալու դեպքում, նույնիսկ ինքնասպան լինեին։

• Ռոբերտ Քոչարյանն իր կուսակցությունը ստեղծելու մտադրություն չունի։

• Վարչապետն այսօր ամենաբարձր հակավարկանիշն ունի։

• Վարչապետը պետք է ներողություն խնդրեր ԳՇ-ից՝ «Իսկանդերի» մասին իր հայտարարության համար։

• Հայաստանի զինված ուժերի վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 3 միլիարդ դոլար։

• Պայմանական «Սորոսի» արժեքները Հայաստանը տանում են ինքնաոչնչացման։

• Ընտրություններում հաղթելու պարագայում Քոչարյանը պատրաստ է բարձր քաղաքական պաշտոն զբաղեցնել։

• Վարչապետից վրեժ լուծել չի պատրաստվում։

• Քոչարյանի համար 2018-ն անհասկանալի էր։ Նա չէր կարծում, որ հնարավոր է մարդկանց այդքան հեշտ մանիպուլացնել։

Դիտեք նաև՝ 

Կարդացեք նաև՝

«Ոչ օրինական հրամանին չենթարկվելը հանցագործություն չէ»․ Ռոբերտ Քոչարյան

Քոչարյանը պատասխանել է` պատրա՞ստ է արդյոք գլխավորել ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը»

Եթե իշխանություններն արժանապատվություն ունենային, ինքնասպան կլինեին. Ռոբերտ Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին