▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանի հարսը` Dolce & Gabbana-ի «գովազդային շապիկին. armlur.am

11007462_10204826405772414_1273262883_n

armlur.am-ը գրում է. Մոտ մեկուկես տարի առաջ իտալական աշխարհահռչակ նորաձևության տներից մեկը՝ Dolce&Gabbana-ն, մեկնարկեց համաշխարհային մեդիանախագիծ` «Ընտանիքը մեր հենարանն է» վերտառությամբ: 
Նախագծի շրջանակներում քարոզվեց ընտանիքի դերն ու կարևորությունը, և իրական արժեքները գնահատողները կարող էին ցանկություն հայտնել և «dgfamily» ակտիվ հղմամբ ընտանեկան իրենց լուսանկարը տեղադրել համացանցում: Եթե իտալացի ոճաբաններին այն դուր գար, լուսանկարը` բրենդի տարբերանշանով, հայտնվում էր պաշտոնական կայքէջի համանուն ալբոմում: Dolce&Gabbana-ի հայ երկրպագուները ևս անմասն չեն մնացել նախագծի մասնակցությունից` այդպիսով արժանանալով ոճաբանների հավանությանը:

Եվ ահա, ձեր դատին ենք ներկայացնում հետևյալ լուսանկարը.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձախից երկրորդը Զարուհի Բադալյանն է` Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու կինը Ձախից երկրորդը Զարուհի Բադալյանն է` Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու կինը Dolce&Gabbana-ի` Instagram-ի պաշտոնական էջում հրապարակվել է Վասպուրականի, Էրզրումի, Արցախի, Զանգեզուրի, Լոռու և Սասնա ավանդական տարազներով մեր հայրենակիցների ընտանեկան նկարը, որն արդեն արժանացել է ավելի քան 41 հազար հետևորդի հավանության:

Լուսանկարում, ինչպես երևում է, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի կինն է` Զարուհի Բադալյանը: Վերջինս ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանի դուստրն է:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին