ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առողջական լուրջ խնդիրներ չունի։ Այսօր դատական նիստից առաջ լրագրողնրին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Ընթացիկ հետազություն է, որն ինչ-որ բան ցույց կտա, լուրջ ոչինչ չկա, դեռ պատասխաններ չկան։ Անցած տարի պիտի գնար հետազոտության, ինչ-որ ընթացիկ պրոցես է»։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին Քոչարյանը տեղափոխվել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Հոկտեմբերի 2-ին ՀՀ երկրորդ նախագահը կրկին տեղափոխվել էր «Իզմիրլյան» ԲԿ՝ հետազոտման, ԲԿ-ում ընթացիկ բուժզննում անցնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը վերադարձել է կալանավայր:
2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: