Այսօր՝ 2021 թվականի հուլիսի 18-ին, «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ ու Softconstruct ընկերության գործընկերությամբ Կովկաս համալիրում տեղի է ունենում միջազգային հայտնի մրցույթի՝ Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի հայաստանյան փուլը:

Հայաստանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ռոբոտաշինության հանրահայտ օլիմպիադան այս տարի հանդես է գալիս նոր ձևաչափով: Օլիմպիադայի շրջանակներում տեղի է ունենում նաև «Սոֆթբոտ» ռոբոտաշինության ցուցահանդեսը: Ցուցահանդեսում այս պահին ներկայացված են հայկական առաջատար ընկերությունների ռոբոտաշինական վերջին նվաճումներնv և նորարարական տեխնոլգիաները:
ՌՀՕ-ի հայաստանյան փուլին մասնակից 18 թիմերը այս տարի մրցում են «PowerBots –Էներգետիկայի ապագան» թեմատիկայի ներքո՝ նպատակ ունենալով կատարելվերականգնվող էներգիայի գործածմանն ուղղված առաջադրանքներ: Ըստ այսօրվա օլիմպիադայի արդյունքների՝ բարձր ցուցանիշ գրանցած թիմերը կստանան խրախուսական մրցանակներ, իսկ գլխավոր մրցանակը կլինի Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի միջազգային փուլում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը:Ռոբոտաշինության միջազգային օլիմպիադան ու «Սոֆթբոտ» ցուցահանդեսը առանձնահատուկ նախաձեռնություն են՝ ուղղված Հայաստանում ինժեներական ու տեխնոլոգիական մտքի զարգացմանն ու ոլորտում նորարարական լուծումների բացահայտմանը:


