▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոնալդուն Պորտուգալիայի իր հյուրանոցների ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի և Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայրենի երկրի իր հյուրանոցային ցանցն անվճար կտրամադրի հիվանդանոցներին: 

Այս մասին հայտնում է իսպանական  Marca-ն: Ռոնալդուն մտադիր է վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերը, այդ թվում նաև վճարել բժիշկներին և սպասարկող անձնակազմին:  Անձամբ ֆուտբոլիստն այժմ գտնվում է Պորտուգալիայում և երկշաբաթյա կարանտինին մեջ է, քանի որ«Յուվենտուս»-ում իր խաղընկեր Դանիելե Ռուգանիի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ունեցել:  

Նոր կորոնավիրուսի` CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպեսպանդեմիա:Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 147 հազարը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին