▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս ֆուտբոլիստների զվարճանքները Մոնտե Կառլոյում

Ռուսաստանում շարունակվում է շատ ակտիվ քննարկվել Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի ֆուտբոլիստներ՝ Պավել Մամաևի և Ալեքսանդր Կոկորինի շուրջ աճող սկանդալը...Այս "անհաջողակները",որոնք ոչնչով աչքի չընկան իրենց թիմով ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ, Մոնտե Կառլոի ամենաշքեղ՝Twiga ակումբում այնպիսի շքեղ երեկո են անցկացրել,որ մինչև հիմա ամբողջ Եվրոպան խոսում է այդ մասին...Երկու ընկերները 500 շիշ "Արման դը Բրինյակ" շամպայն են պատվիրել,որի դիմաց վճարել են 250 հազար եվրո և այն հյուրասիրել են ակումբի գրեթե բոլոր հաճախորդներին...Հյուրասիրության ժամանակ շամպայնները դուրս են բերվել ՌԴ-ի օրհներգի տակ՝զարդարված բենգալյան կրակներով...Հետաքրքիր է,թե ինչի՞ համար են այդպես ուրախացել և այդպես շքեղ այդ "ուրախությունը" նշել ռուս ֆուտբոլիստները,եթե ՌԴ-ի հավաքականը խայտառակ դուրս մնաց հետագա պայքարից... 
Life-ի լրագրողները հիշեցնում են,որ Twiga ակումբը Մոնտե Կառլոի ամենահայտնի ակումբներից է,որտեղ մեկ սեղան պատվիրելը հազար եվրո արժի,քանի որ այն գտնվում է Ֆրանսիական Ռիվիերայի ափին...
Ինչպես ասում էր Ֆյոդոր Տյուտչևը՝Умом Россию не понять...

Գագիկ Համբարյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին