▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուս-թուրքական ռազմական «կամասուտրան»

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Այսօր Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև Ռուսաստանի կողմից թուրքական «Ինջիրլիկ» ռազմաբազայից օգտվելու պահանջի հարցին... «Այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում,սակայն անհրաժեշտության դեպքում այն կարող է օգտագործվել»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետը...Նա նաև նշել է,որ Ադանայի մոտ գտնվող այդ ռազմաբազայից օգտվում են ԴԱԻՇ-ի դեմ պայքար մղող այլ երկրներ ևս...Սակայն Յըլդըրըմը նաևկասկած է հայտնել,որ ՌԴ-ն կդիմի Անկարային

«Ինջիրլիկը» օգտագործելու համար, քանի որ «Ինջիրլիկից» ընդամենը 100-150 կմ. հեռավորության վրա ՌԴ-ն ունի երկու ռազմաբազա...Հավանական է,որ Յըլդըրըմը ի նկատի է ունեցել սիրիական Լաթակիայում գտնվող ռուսական «Խմեյմին» ավիաբազան...

Այս ամենում կարևորն այն է,որ Թուրքիայի իշխանությունները ՉԵՆ բացառում,որ Մոսկվայի պահաջի դեպքում կարող են իրենց տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազան տրամադրել ՌԴ-ին...

Ինչպես ասում են՝ «Շատ մի սիրի,ատել կա...Շատ մի ատի,սիրել կա... » Այն լիովին բնութագրում է այժմյան ռուս-թուրքական հարաբերությունները...Ո՞վ կմտածեր,որ անցյալ տարի նոյեմբերի 24-ից հետո ճգնաժամի մեջ հայտնված ռուս-թուրքական հարաբերություններն այսպիսի կտրուկ բարելավում են արձանագրելու...Փորձը ցույց է տալիս,որ ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումը տեղի է ունենում ՈՒՐԻՇՆԵՐԻ հաշվին...1921 թ-ին Լենինի և Աթաթուրքի միջև հանկարծակի «սիրուց» ամենաշատը տուժեցին հայերը և հույները...

«Ինջիրլիկի» շուրջ ընթացող ռուս-թուրքական ռազմական «կամասուտրան» Անկարայի բլեֆն է...էրդողանը հույս ունի կրկնել այն,ինչ ժամանակին արեց Աթաթուրքը Լենինի հանդեպ...

Թուրքիայի բռնապետը շատ լավ գիտի,որ Մոսկվայի հետ իրական սիրախաղի դեպքում Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ն շատ խիստ կպատժեն իրեն...

Գագիկ Համբարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին