▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական կողմը դեմ է, որ Իրան-Հայաստան երկաթուղի կառուցվի. «ՀԺ»

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը երեկ հայտարարել է, թե Իրան-Հայաստան երկաթուղին չունի որեւէ հեռանկար: «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարեւան տան պատը»,-ասել է նա:

Ուղիղ մեկ տարի առաջ նույն Յակունինը Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը «բավականին արդիական» հարց է:

Իսկ դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե «առաջիկա տարիների ընթացքում սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»:

Յակունինի հայտարարությունը փաստում է, որ նման երկաթուղի կառուցելու հարց օրակարգում այլեւս չկա»:

 

Ուշագրավ այլ նյութեր`  «Հայկական ժամանակ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին