▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական կողմը հրապարակել է Էրդողանի ընտանիքի ու ԻՊ-ի միջև հանցավոր կերպով նավթի առքուվաճառքի վերաբերյալ ապացույցներ

Ռուսական կողմը հրապարակել է տվյալներ Թուրքիայի, մասնավորապես այդ պետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընտանիքի ու ԻՊ-ի միջև հանցավոր կերպով նավթի առքուվաճառքի վերաբերյալ ապացույցներ: Ռուսական զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար Սերգեյ Ռուդսկոյն իր խոսքում նշել է երեք հիմնական այն ուղղությունները, որոնցով կատարվում է գրոհայիններից գնված նավթի տեղաշարժը Թուրքիայում: Բարձրաստիճան սպան նաև հրապարակել է թուրք-սիրիական սահմանին բեռնատար մեքենաների կուտակումը փաստող արբանյակներից ստացված լուսանկարները, որոնցով կատարվում է նավթի տեղափոխումը վերամշակման կենտրոններ: Ռուդսկոյն ընդգծել է, որ ԻՊ-ն ամսական ավելի քան 3 մլն դոլարի եկամուտ է ստացել նավթի անօրինական վաճառքից, սակայն ռուսական օդուժի հարվածներից հետո եկամուտը կիսով չափ կրճատվել է:
Հիշեցնեմ, որ Փարիզում ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությունն այն մասին, թե Թուրքիան անմիջական կապ ունի գրոհայիններից նավթի գնման գործում, Թուրքիայի նախագահ Էրդողանը մասնավորապես հայտարարել էր, թե ինքը հրաժարական կտա, եթե ռուսական կողմը կարողանա Թուրքիայի և իր ու ԻՊ-ի հետ կապը փաստող ապացույցներ հրապարակել: Ի դեպ, Ռուդսկոյը նման հայտարարություն է արել մի շարք պետությունների բարձրաստիճան զինվորական ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

Արմեն Մխեյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին