▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ

Ռուսաստանը մտահոգությամբ է ընկալում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին լարվածության էսկալացիայի ցանկացած դրսևորում: Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ընկալում ադրբեջանա-հայկական սահմանի որոշակի հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Եվ, իհարկե, դա ծայրաստիճան բացասաբար է ազդում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը, հանգեցնում է երկու երկրների բնակչության անհիմն կորուստներին», - ասել է նա:

Դիվանագետը ցավակցություն է հայտնել նաև երկու երկրների սահմանին հայ զինվորի մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել հակամարտության ընթացքում բոլոր տուժածներին:

Նա նշել է, որ Ռուսաստանը սահմանազատման շուրջ բանակցությունների շուտափույթ մեկնարկի հույս ունի և պատրաստ է օգնություն ցուցաբերել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին