▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը Թուրքիային իր ընկերն է համարում. Պուտին

Մոսկվան շարունակում է մնալ Թուրքիայի ընկերը, բայց կան խնդիրներ առանձին քաղաքական գործիչների հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին,  հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք թշնամական օղակում չենք հայտնվում: Մենք մեծավմասամբ հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք: Թուրքիան նույնպես համարում ենք բարեկամ երկիր: Բայց մենք որոշ երկրների պահվածքը ոչ ադեկվատ ենք համարում և համապատասխան կերպով դրանց արձագանքում ենք»,- ասել է Պուտինը՝ վստահեցնելով, որ Ռուսաստանը երբեք չի հայտնվի թշնամական օղակի մեջ

Սակայն ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը խնդիրներ ունի որոշ քաղաքական գործիչների հետ: «Մենք աշխատում ենք հանգիստ, առանց որեւէ կտրուկ ցատկերի: Իսկ ոչ բարեկամական գործողություններին պետք է արձագանքել, հակառակ դեպքում վզիդ կնստեն»,-ընդգծել է Պուտինը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին