«Մոսկվան և Երևանը կապրեն խաղաղության և ներդաշնակության մեջ, ռուս-հայկական հարաբերությունների պատմությունը հիմք կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Պատասխանելով հարցին, թե ինչ կարելի է ասել Հայաստանի երիտասարդներին և ամբողջ հանրապետության ժողովրդին Երևանի հետ հարաբերությունների ընթացիկ անկայուն շրջանում՝ Զախարովան նշել է. «Ոչ թե ես եմ ասում հայաստանցի երիտասարդներին, այլ հայաստանցի երիտասարդներն են այս փառատոնի շրջանակներում մոտենում, խոսում ընկերական հարաբերություններ զարգացնելու անհրաժեշտության մասին, խնդրում նկարվել, նվերներ փոխանակել։ Եվ նրանք երազում են, որ մենք ապրենք խաղաղության, ներդաշնակության մեջ: Ավելին, մենք ունենք հարաբերությունների այսպիսի ֆանտաստիկ պատմություն: Եվ այն պետք է լինի, ես դրանում չեմ կասկածում, ապագայում երկկողմ հարաբերությունների զարգացման հիմք՝ արդեն նոր սերունդներով»,- ընդգծել Է Զախարովան: Երիտասարդության համաշխարհային փառատոնը տեղի է ունենում Սիրիուսի դաշնային տարածքում մարտի 1-ից 7-ը: Դրան մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 300 հազար մարդ 190 երկրներից։ Փառատոնի տարածաշրջանային ծրագիրը տեղի կունենա մարտի 10-17-ը, մասնակիցները կայցելեն Ռուսաստանի 30 քաղաքներ: |
«Ռուսաստանն ու Հայաստանը կապրեն խաղաղության և համերաշխության մեջ». Զախարովա
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet