▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսներին դաս չեղավ, որ 1920-ին թուրքերը ստացան իրենց ուզածը, իսկ իրենք՝ երեք մատների կոմբինացիա

Ես քաջ գիտակցում եմ, որ աշխարհաքաղաքական զարգացումների մասին մենք ստանում ենք ինֆորմացիա այնքան, որքան գտնում են, որ պետք է, բայց այդպես էլ չի ստացվում մոտս ընկալել Ռուսաստանի արարքը: Միթե Ռուսաստանը այնքան վատ օրի է, որ հույսը դրել է թուրքերի հետ տնտեսական համագործակցության վրա? Միթե Պուտինը, կամ նրա մերձավորներից մեկը պատմություն չգիտի? Իրապես նրանց Թուրքիան հուսալի գործընկեր է թվում? Չեն հիշում, որ վերջին անգամ, երբ 1920 ականների սկզբին թուրքերի հետ դաշնակցեցին`զոհելու Հայաստանը, թուրքերը ստացան իրենց ուզածը, իսկ Ռուսաստանը ստացավ երեք մատների կոմբինացիա: Էլի ամեն ինֆորմացիայի չենք տիրապետում, բայց ինչ պետք է լինի, որ ռուսներին թվա, իբր թուրքի պարանին ցախ դնելու է? Չմոռանանք, որ կա թուրքի դրոշակ ասացվածքը, որ խորհրդանշում է հենց դավաճանություն, երկերեսանիություն, անհուսալիություն:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին