▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ծիծաղ է, հեգնանք, որի դեմ պետք է պայքարել.ԿԲ նախկին նախագահ

«Անակնկալի բերեց տրասպորտի այս կարգի թանկացումը: Մեր իշխանություններն իրենց ձևաչափից դուրս չեն գալիս: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կարգի թանկացումներ տեղի կունենան հետագայում, սակայն այդ գործընթացը շարունակվելու է, իսկ իրենց հարգող երկրներն ուղեկցվում են եկամուտների այնպիսի բարձրացմամբ, որ թանկացումները քաղաքացիների եկամուտների, շահերի վրա չունենան անդրադարձ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով տրանսպորտի գնի բարձրացմանն` ասել է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` հավելելով, որ տնտեսագիտական տրամաբանությունն այս թանկացման մեջ ընդհանրապես բացակայում է: 

Բանախոսի խոսքով մենք պետք է հասկանանք, որ այս երկիրը մեր երկիրն է,  ոչ թե երթուղայինի գծատերերիինը, որոնք, այսպես թե այնպես, պայքարելու են իրենց քաղաքական իշխանության համար: «Պատգամավորներից շատերն այսօր ունեն մի քանի գծեր: Սա ծիծաղ է, հեգնանք, որի դեմ պետք է պայքարել: Բոլորը նույն ռուսական արտադրության մեքենաներն են, որոնք ոչ մի հարմարավետություն չունեն ուղևորների համար»,- ասել է Բագրատ Ասատրյանը` համաքաղաքացիներին հորդորելով` գոնե այդպիսի փոխադրամիջոցների համար չվճարել:

«Այս մեքենաներն անվտանգ չեն: Բացի դա` պետք է հասկանան, թե այդ գերշահույթն ում գրպանն է գնում: Ոչ մի գծատեր չի ներկայացնում, թե վարորդն այսօր  որքան աշխատավարձ է ստանում: Թող նրանք հատ-հատ ներկայացնեն, թե երթուղայինների վարորդներն ինչքան աշխատավարձ են օրական կամ ամսական ստանում: Բոլորս էլ հասկանում ենք, որ ստվերային շրջանառությունը հավասար է պաշտոնական թվերին, բայց տեսնում ենք, որ յուրաքանչյուր երթուղային տաքսի ավելի շատ ուղևոր է տեղափոխվում, քան նախատեսվում է: Անգամ թղթի վրա կա հեգնանք, որը իրականություն են դարձրել»,- նշել է բանախոսը` փաստելով. «Թաղի խուժաններին ու ոստիկաններին լցնում են, ու գառնուկային իրավիճակում հայտնված ուղևորների դեմ պայքարում»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին