▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա դեռ սկիզբն է. թուրքի նպատակը մեկն է՝ վերցնել Սյունիքը. Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարհահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել։ Շուտով կլսենք, որ փրկագին են ուզում։

Մի քանի ամիս առաջ, այս մասին հրապարակային խոսում էի, և կային որոշ անուղղելի հիմարներ, որոնք պնդում էին, որ թուրքն այդպիսի բան չի անի։ Այնինչ՝ սա դեռ սկիզբն է։

Թուրքի նպատակը մեկն է՝ կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը։

Նիկոլը՝ ինչպես Արցախը հանձնելու, այնպես էլ Սյունիքը հանձնելու հարցում ամբողջովին ծառայում է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Արդեն ոչ թե թաքնահարույց, այլ՝ բացահայտ»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին