▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա իմ կյանքն է, իմ գործը, որը ընտրել եմ». Արսեն Գրիգորյան

Life.panorama.am- ը զրուցել է  դերասան, երգիչ, հաղորդավար Արսեն Գրիգորյանն է, ով այս երեք ոլորտները միաձուլել ու ինքն էլ ձուլվել է նրանց…   

- Ե՞րբ եք վերադարձել ԱՄՆ-ից: Ամանորն այնտե՞ղ եք անցկացրել:

-Վերադարձել եմ երեք օր առաջ: Նոր տարվա գիշերը Նյու Յորքում եմ եղել

-Դուք, եթե չեմ սխալվում, պատրաստվում էիք դեկտեմբերի վերջին վերադառնալ: Ի՞նչն էր պատճառը, որ վերադարձը հետաձգվեց:

-Առաջարկ եղավ փոքրիկ դերով հանդես գալու ամերիկյան ֆիլմումՄեկնեցի Լոս-Անջելես՝ նկարահանումների, այնուհետև վերադարձա Հայաստան

-Ֆիլմը ե՞րբ կկարողանանք տեսնել:

-Այդ մասին խոսել չեմ կարող, քանի որ նկարահանումներն այնտեղ դեռ շարունակվում ենԵնթադրում եմ՝ մեկ տարվա ընթացքում

-Ի սկզբանե մեկնումը գործնակա՞ն, թե անձնական բնույթ ուներ:

-Անձնական էր, որը վերածվեց նաև գործնականի:

Բացի այդ ֆիլմից, այլ առաջարկներ ունեցա՞ք:

-Վերադարձիս օրը, երբ օդանավակայանի ճանապարհին էի, զանգեցին՝ նորից ֆիլմի հրավերովԲայց արդեն վերադառնում էի ու ափսոսելով եկա

-Արսեն, դուք Ձեր ընտրած երեք ոլորտներում էլ կարծես կայացած եք. և՛ որպես երգիչ, և՛ որպես հաղորդավար, և՛ որպես դերասանԻ վերջո, ո՞րն է ձերը:

-Երեքն էլ իմն ենԴա իմ կյանքի ճանապարհն էԸնթացքում լինում են փուլեր, երբ երգն է ակտիվանում, լինում են փուլեր՝ հեռուստատեսային կարիերանԻհարկե, հիմնականը դերասանական ուղղվածությունն է, քանի որ անկախ նրանից՝ մյուս երկուսում ակտիվ եմ, թե ոչ, թատրոնում միշտ եղել եմՀիմա էլ, փառք Աստծո, ֆիլմերում եմ հաճախ զբաղված լինում

-Բացի 32 փրոդաքշնի հետ համագործակցելուց հիմա ինչո՞վ եք զբաղված

Արմենիա» հեռուստաընկերության արբանյակային ալիքով հեռարձակվում է «Միայն լավագույնները» երաժշտական հաղորդումըՏեսահոլովակների տասնյակ է, որը ես եմ ներկայացնումՀունվարի 19-ին և 20-ին կամերային թատրոնում ներկայացում ունեմԻ դեպ, ամսի 19-ի ներկայացումը նվիրելու եմ իմ ղեկավարի՝ Արմեն Մազմանյանի հիշատակինԻսկ հունվարի 20-ին իմ ծննդյան օրն է և այն կնշեմ բեմում՝ ներկայացմամբ

-Իսկ այստեղ նոր առաջարկներ դեռևս չունե՞ք:

-Քանի որ երկու-երեք օր առաջ եմ վերադարձել, դեռևս գործնական առաջարկներ, հանդիպումներ չեմ ունեցելՄիայն ասեմ, որ փետրվար ամսին հյուրախաղերով Փարիզ եմ մեկնելու՝ Նունե Եսայանի, Ավո Խալաթյանի, Նազենի Հովհաննիսյանի, Սոֆի Մխեյանի և Կամո Սեյրանյանի հետ: Համերգային երեկո է լինելու, որը վարելու ենք ես և Նազենին

-Եթե երբևէ առաջարկ լինի դրսում աշխատելու և ապրելու՝ կհամաձայնե՞ք:

-Եթե իմ մասնագիտությամբ՝ սիրով: Իմ մասնագիտությունն այնպիսին է, որ իմ կյանքը հենց այդպես էլ կդասավորվիՍա իմ կյանքն է, իմ գործը, որը ընտրել եմ, և իհարկե, գործի մեջ առաջ գնալու, զարգանալու, ավելի լավը դառնալու համար նպաստող պայմաններին սիրով կասեմ՝ այո

 Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին