▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա նշանակում է, որ Հայաստան-Ադրբեջան փաշինյանական համաձայնությունները հօդս ցնդեցին»

 

Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանը և Ադրբեջանը երեկ պայմանավորվեցին կառուցել ավտոմոբիլային և երկաթգծի 55 կմ երկարությամբ ճանապարհ, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, Իրանի տարածքով, շրջանցելով Հայաստանը։
Սա նշանակում է, որ Հայաստան-Ադրբեջան փաշինյանական համաձայնությունները հօդս ցնդեցին։ Խաղաղության դարաշրջանը երեկ միակողմանի չեղարկվեց Ադրբեջանի կողմից, հենց նույն օրը երբ Արաբաթ (կամ Ազարատ՝ ինչպես նրան անվանում է թուրքական մամուլը) Միրզոյանը անիմաստ հանդիպում էր Չավուշօղլուի հետ Թուրքիայում։
Ադրբեջանցիներն իրենց հարթակներում այսօր խոսում են մեկ շաբաթյա ժամանակի մասին, որ տրվել է Հայաստանին և Ղարաբաղին։ Նույնքան ժամանակ, մինչև 18/03/22 թվականը, նշվել էր նաև ադրբեջանցիների կողմից Արցախի ԱԺ կոտրված ֆեյսբուքյան էջում։
Արցախի իշխանությունները ճիշտ կլինի արդեն իրենք հայտարարեն դիրքային և տարածքային կորուստների մասին, որ ադրբեջանցիները մեկ շաբաթից ավել թմբկահարում են իրենց լրատվականներում։
Արցախի իշխանություններ, ի՞նչ ունեք այլևս կորցնելու, երբ մնացել եք մեն մենակ ձեր խնդիրներով»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին