Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը բյուջետային պարտավորությունների տապալում է որակում քաղաքապետի խոսնակի տարածած հայտարարությունը։
«Ապիկարներ մշտական։
Այսօր Երևանի քաղաքապետարանի մի փոքրիկ պաշտոնյա հայտարարեց,որ միասնական տոմսային համակարգի ներդնումը հետաձգվում է մեկ ամսով եվ 2025 թվականի հունվարի մեկից այլևս 100 դրամանոց մետաղադրամներ չեն ընդունվելու։ Հասկացաք սրանց կառավարման ապուշությունը։
Մանրամասն քննարկենք։
1.Փաստացի մի քանի հազար աշխատակից ունեցող քաղաքապետարանը հերթական անգամ տապալում է միասնական տոմսային համակարգի ներդնումը։ Այո սա հետաձգել չէ, սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է, սա բյուջետային պարտավորությունների տապալում է, սա Tellcell հետ աշխատանքի տապալում է։ Եվ սա առաջին դեպքը չէ։ 2024 թվականի սկզբից հայտարարել էին, որ միասնական տոմսային համակարգը կներդրվի սեպտեմբերի մեկից եվ տապալել էին ամբողջ աշխատանքը։
2. Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի։ Եթե դրամարկղերը մի քանի ամսից հեռացվելու էին, ապա ինչու էին դրանք գնվել քաղաքի բյուջեի միջոցներով։ Մոտ 1000 հատ դրամարկղերը ձեռք էին բերվել բավականին կլորիկ գումարով եվ այդ իրերի ձեռքբերման մրցույթը կարծես թէ շահել էր ներկա քպ պաշտոնյաներից մեկի հետ փոխկապակցված ձեռնարկությունը։ Հիմա այդ դրամարկղերը դեն են նետվելու։ Ո՞վ է պատասխան տալու այդ բացթողման համար: Թե՞ արդեն հիսուն մլն դրամը փող չէ: Քանի որ հեղափոխական ապիկարները միայն փողի լեզուն են հասկանում, առաջարկում եմ հետայսու ԱԺ, Երեվանի քաղաքապետարանում ,կառավարությունում աշխատավարձ եվ պարգևավճար վճարել միայն համարժեք դրամ արկղերով։ Օրինակ , եթե մի մանուկ պաշտոնյա ստանում է մեկ միլիոն ՀՀ դրամ աշխատավարձ, ապա հունվարի մեկից հետո նրան գումարի փոխարեն տալ քսան հատ դրամարկղ եվ գործընթացը շարունակել մինչև դեն նետվող դրամարկղերի վերջնական սպառումը»։