▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա Սերժ Սարգսյանի կողմից կեղծված վերջին ընտրությունը կլինի». Լ. Զուրաբյան

a1plus.am-ը գրում է. Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին Լեւոն Զուրաբյանը մեկ անգամ եւս հիշեցրեց՝ երեկ ժողովուրդը արտահայտվել է ու քվեարկել է «Ոչ». «Մեր վստահված անձինք, հանձնաժոովի անդամները, դիտորդները փորձել են ավազակային մեքենայի դեմ աշխատելով պահել ժողովրդի ձայնը։ Բանդիդների ու ժողովրդի միջեւ սկսվել էր պայքար։  Իրականում՝ քարոզչության մեջ մենք հաջողության էինք հասել, եւ  իշխանությունը հասկացավ, որ պետք է մոռանալ օրենքի, պարկեշտության, սիրունության մասին, միայն թե պայքարեն Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելու համար։ Ազգի բոլոր ժուլիկները երեկ կցվեցին ժողովրդի կամքը ոտնահարելու գործին։ Հասել ենք նրան, որ իշխանությունն ինքը գիտի, որ պարտվել է, եւ գիտի, որ չունի ժողովրդի վստահությունը, ժողովուրդը իր «Ոչ»-ով թքել է իշխանությունների դեմքին»։

Ասաց, որ թեեւ ոչ ոք չէր հավատում, որ «Ոչ»-ի շարժումը կհասնի հաղթանակի ու կարծում էին՝ իշխանությունը մեն-մենակ, հանգիստ տեղամասերում կխփի իր ուզած 90 տոկոսը։

Խոսեց այն ընտրակեղծիքների մասին, որ արձանագրել էին հանրաքվեին. «Էդ օրը ահագին հիվանդությունների մասին իմացանք, որ չգիտեինք։  Տեսնելով՝ «Ոչ»-ը ոնց է քվեատուփից դուրս գալիս, հանձնաժողովների նախագահները ընկնավորվում էին»։

Խոստացավ՝ սա Սերժ Սարգսյանի  կողմից կեղծված վերջին ընտրությունը կլինի։

Պատրաստվում են պատժել ընտրակեղծարարներին եւ այս հանրաքվեն անվավեր ճանաչեն։ Պատրաստելու են նաեւ համապատասխան դիմում, որը կներկայացնեն Սահմանադրական դատարանին, եթե ունենան 27 պատգամավորի ստորագրություն. «Ով կստորագրի, նա կկանգնի ժողովրդի կողքին, ով չի ստորագրի՝ցույց կտա իր դեմքը»,-ասաց Լեւոն Զուրաբյանը։

Դեկտեմբերի 10-ին նախատեսում են միասնական երթ, որը կավարտեն կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին