▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շահեն Հարությունյանը դադարեցրեց հացադուլը

 

 

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ օրեր առաջ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, հացադուլ էր սկսել: Նշենք, որ այսօր ի պաշտպանություն «Սասնա ծռեր»-ի Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ Շահեն Հարությունյանը հայտարարել է հացադուլը դադարեցնելու մասին: Վերջինս մասնավորապես նշել է.

«Երեք օր հացադուլի մեջ եմ եղել՝ ի պաշտպանություն Դավիթ Սանասարյանի եւ ՀՀ քաղբանտարկյալների։ Արդեն ազատ են արձակվել Դավիթ Սանասարյանը, Արմեն Մարտիրոսյանը։ Հիմա արդեն, կարծես, պահանջը մասամբ իրագործվել է, իսկ ՀՀ բոլոր քաղբանտարկյալների ազատության համար իմ պայքարը ուժեղ ձեւով կշարունակեմ Դավիթ Սանասարյանի հետ։ Սերժ Սարգսյանի  համար իմ նման, մեր նման պայքարող քաղաքացիների կյանքը արժեք չէ, բայց ես չէի ցանկանում տանը նստել, կոչեր անել ու քայլ չանել։ Եռօրյա հացադուլս պատրաստվում էի շարունակել մինչեւ Դավիթին ազատ արձակելը, բայց նրա ազատվելուց հետո, կարծում եմ, տուն գնալու ժամանակն է»,- հայտարարել է Շահեն Հարությունյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին