▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմռկեցուցիչ դեպք. դաժան ծեծի են ենթարկել տաքսիստին, ով հիվանդանոցում մահացել է. shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ դաժան դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Չարենցի, Վարդանանց և Նարդոս փողոցների խաչմերուկում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները՝ իսկ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը շտապ փոխանցել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Դեպքի մասին ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված խաչմերուկում հայտնաբերել են Վազ 2121 մակնիշի 10 XX 099 համարանիշի և տաքսի 34 ZV 973 համարանիշի ավտոմեքենաները, իսկ տաքսու մոտ հայտնաբերվել են արյան հետքեր, փայտե ձող (բիտա):

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ պատճառը եղել է «մի կաթիլ մեղրի պատմություն», և Նիվայի միջից ինչ-որ հաստագլուխներ դուրս են եկել ու դաժան հաշվեհարդար տեսել տաքսիստի հետ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Կենտրոնական քննչական բաժնի ավագ քննիչներ Վարդան Բադալյանն ու Վլադիմիր Ասատրյանը: Փաստի առթվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, Նիվայի վարորդն ու ուղևորը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել են փախուստի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանություն ու քննչական բաժինը պարզում են նաև սպանվածի ինքնությունը: 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին