▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը մարդկանց անվճար աշխատեցնում է


Մեր կողմից շատ սիրված, ազատամարտիկ, գիտությունների վաստակավոր կորչանիչ, հայ ազգի արժանի զավակ, մեր օրերի միակ հարցազրույց տվող Սամոն որոշել է` ոնց մարդկանց աշխատացնի գումարած դրան էլ էկանոմիա անի: 

Ուրեմն Եվրոպաները ոտի տակ տված ընկերներս գիտեն, որ սուպերմարկետ ես գնում ու կաչկան վերցնելու համար փող ես քցում ու հենց տեղն ես բերում գումարը հետ է վերադարձվում: Դե դա Եվրոպա է, այնտեղի սպասարկումը ուրիշա էլի ու իմաստն էլա ուրուշ դրա: 

Դե մեր Սամվելն ախպերն էլ մի անգամ տոկոսով փող վերցրեց, գնաց Եվրոպա էտի տեսավ ու որոշեց. «Կպելա~~ հեսա ես էլ իմ մոտ կդնեմ, մարդիկ ստիպված իրա կաշկեն կբերեն տեղը կդնեն, ես էլ անիմաստ աշխատող չեմ պահի, որը կհավաքի ու ներս կբերի դրանք»: Մտածեծ Սամոն ու արագ գործի անցավ և այսօր անկախ մեզնից, եթե դու գնաս Տիգրան Մեծի Երևան Սիթի առևտուր անելու, կդառնաս Սամոյի ժամանակավոր ու անվճար աշխատող: 

Հ.Գ Եթե հիմա մեկը ասի. «Սաղ Եվրոպան տենցա, ինչ վատա, որ մեր մոտ տենց լինի», ապա ես իրան կասեմ. «Ես քո հոգին մատաղ Սիթին ու Եվրոպական սուպերմարկետների համեմատությունը դա մինիմում մեղք է»: 

Բարի լույս:

Անկախ Հայաստան ֆեյսբուքյան խումբ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին