«Այսօր քաղաքացիական շարժումն արդարություն է պահանջում` կարևորելով օրենքի գերակայությունը: Օրինակ «Փակ շուկա»-ի դեպքում պահանջում ենք, որ գործի օրենքը»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով քաղաքական վերջին զարգացումների մասին` ասաց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Կարո Եղնուկյանը:
Անդրադառնալով Հայաստանում սփյուռքահայերի նկատմամբ տիրող մթնոլորտին` Կարո Եղնուկյանը փաստեց, որ այն բացասական է և իշխանական գործելաձևի արդյունք է.
«Սամվել Ալեքսանյանի աջակիցներն օրինակ կոչ էին անում վտարել, վառել սփյուռքահայերին: 1946 թվականին էլ կոմունիստական իշխանությունները փորձեցին «սեպ խրել» ` պիտակավորելով «ախպար» անունով»,-ասաց բանախոսը` կոչ անելով արտերկրում ապրող բոլոր հայերին վերադառնալ հայրենիք.
«Հայաստանը մեր բոլորինն է, եկե'ք և տեր կանգնեք»,-եզրափակեց Կարո Եղնուկյանը:
Անի Կարապետյան