▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի եղբորորդու և ոստիկանների միջև տեղի ունեցած դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Արտակ Ալեքսանյանի եւ ոստիկանների միջեւ հունիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հարցին ի պատասխան՝ Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը տեղեկացրել է, որ քրեական գործը հարուցվել է 2020թ. հունիսի 10-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին և 316-րդ հոդվածի 1-ին մասերով՝ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով.

«Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ քննություն ապահովելու ուղղությամբ»,- ասել է Եգանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ի երեկոյան մամուլում հրապարակվեց տեսանյութ, ըստ որի՝ ոստիկանները ուժ են կիրառել Արտակ Ալեքսանյանի նկատմամբ, քանի որ նա չի ենթարկվել ոստիկանի պահանջին եւ չի լքել այն սրճարանը, որը պարետի որոշմամբ պետք է փակվեր:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Ոստիկաններն ասֆալտին են փռում Սամվել Ալեքսանյանի եղբոր որդուն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին