▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի քույրը նախկին ջրավազան-կանաչապատ տարածքում բազմաֆունկցիոնալ համալիր է կառուցում

Տիգրան Մեծ փողոցի կանաչապատ տարածքը, այնտեղ գտնվող ջրամբարը վերածվում է բազմաֆունկցիոնալ համալիրի։ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ՝ Սուսաննա Պետրոսյանի «Պար Սամ եղբայրներ» ընկերությունն այգու տարածքում կառուցում է «Կայզեր» բազմաֆունկցիոնալ համալիր։

Հետք․am-ն է գրում ու նշում, որ «Պար Սամ եղբայրներ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականի հունիսին, միակ սեփականատերը Սուսաննա Պետրոսյանն է։ Ընկերության կապիտալը մոտ 3 միլիարդ դրամ է։ Ի դեպ, Պետրոսյանը ՀՀԿ-ից Երևանի ավագանու նախկին անդամ Արթուր Պետրոսյանի մայրն է։

Մոտ 2 ամիս է՝ տարածքում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում։ Նախկին ջրային տարածքը մի քանի տարի է` մետաղաթիթեղյա ցանկապատով առանձնացված էր։

Արխիվային լուսանկարներից երևում է, որ տարածքում նախկինում եղել է ջրավազան, կանաչապատ տարածք՝ նստարաններով։ Տարածքով հոսում է Հրազդան գետի առվակներից մեկը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին