Որևէ շուկայում չի եղել տնտեսվարող, որին պատկանի շուկայի 100 տոկոսը, ներկայում էլ չունենք նման տնտեսվարող. այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

«Շատ դեպքերում գերիշխող դիրք ունենալը պայմանավորված է օբյետիվ պատճառներով՝ տնտեսվարողի լավ աշխատանքով, ճիշտ կառավարմամբ, ռեսուսրների արդյունավետ օգտագործմամբ: Պետք է այլ հարցադրում անել՝ կա՞ մուտքի խոչընդոտ, թե՞ ոչ: Նպատակը ոչ թե խոշոր ընկերություններին փակել կամ կրճատելն է, այլ ապահովել, որպեսզի ապրանքային շուկաներում չլինեն մուտքի խոչընդոտներ», - ասաց նա:

Խոսելով շաքարավազի ներմուծման մասին՝ Շաբոյանն ընդգծեց, որ այս պահին շաքարավազի շուկայում շուրջ 100 տնտեսվարողներ կան, ու մուտքի խոչընդոտում չկա:
«Վերջին 4-5 ամիսների ընթացքում շաքարավազ ներկրողների քանակն ու խմբաքանակը մեծացել են: Դաշտում գերիշող դիրք ունի «Ալեքս Հոլդինգ»-ը, որը մշտապես եղել է շուկայում և զբաղեցրել շուկայի 98 տոկոսը, այս պահին նրա կշիռը կազմում է 78 տոկոս»,-ասաց նա:


