Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների` Natali Pharm դեղատների ցանցը շուտով նոր սեփականատեր է ունենալու: Մասնավորապես` Երևանի Հակոբ Պարոնյան 9 հասցեում գտնվող Natali Pharm դեղատան աշխատակիցներին արդեն տեղեկացրել են, որ այն վաճառվել է ռուսական մի ընկերության: Հիշեցննենք, որ ըստ տեղեկությունների` Natali Pharm դեղատների ցանցի սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է:
Asekose.am-ի թղթակիցը լուրի իսկությունը պարզելու նպատակով զանգահարեց Natali Pharm-ի գրասենյակ, սակայն հարցը լսելուց հետո աշխատակիցը նախ զարմացավ, ապա պատասխանեց, որ նման բան չի կարող լինել: Իսկ երբ խնդրեցինք ներկայանալ` ասաց հետևյալը.
«Չգիտեմ, թե որտեղից եք նման տեղակատվություն վերցնում և որոնք են Ձեր աղբյուրները, սակայն մենք որևէ պաշտոնական պատասխան չենք տալիս»: