ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում օլիգարխներ չկան, լրագրողների հետ զրույցում ասաց.
«Սամվել Ալեքսյանին , Արտակ Սարգսյանին եւ մյուսներին կարելի է դիտարկել, որպես մեծահարուստներ եւ ոչ թե օլիգարխներ: Սամվել Ալեքսանյանը նախկինում իր եկամուտների մի մասը տալիս էր իշխանության վերին օղակնեի ներկայացուցիչներին և դրա դիմաց ստանում համապատասխան դաբռոներ այս կամ այն տնտեսական իրավիճակը ստեղծելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկայումս նման քաղաքականություն չի տարվում և այս ընտրություններում հնարավոր չի լինի փողով կեղծել քաղաքացիների քվեն:


