Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մայիսի 22-ին խորհրդարանի ճեմասրահում իր մտերիմների հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է լրատվական կայք հիմնել:
Այն հարցին, թե ինչին է պետք' Ալեքսանյանը նշել է. «Ուժ ա, պետք ա, որ ինչ գրեն, տոպկեն իմ աշխատողները»:
Henaran.am-ի տեղեկացմամբ` պատգամավորը, նույնիսկ, լրագրողներից մի քանիսից հետաքրքրվել է, թե ի՞նչ կարժենա հզոր «սայտը»: