▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի կոչը Փաշինյանի աջակիցներին

Նիկոլ Փաշինյանին քաղաքացիները մերժում են, իսկ մերժման պատճառն 8 տարիների ընթացքում նրա վարած քաղաքականությունն է, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ հավելելով՝ այս իշխանությունները հանձնել են մեր տարածքները, մարդկանց հասցրել են աղքատության։

«Մարդիկ դեմ են Փաշինյանին, դեմ են Փաշինյանի թիմին, և այդ մարդկանց թիվը ամեն օր ավելանում է և ավելանալու է, քանի որ մենք բացում ենք մարդկանց աչքերը, մարդիկ ավելի ռեալ են տեսնում իրականությունը»,- ասել է նա։

Սամվել Կարապետյանը կանխատեսել է՝ հունիսի 7-ին Փաշինյանին մերժողները կկազմեն Հայաստանի բնակչության 90 տոկոսը։

***

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը սյունեցիներին կոչ է անում չմտահոգվել. այն վտանգները, որոնք այս իշխանությունը ստեղծել է նրանց համար, շուտով կչեզոքացվեն։

«Մեկ ամսից վերջ ենք տալու այն վտանգներին, որոնք այս իշխանությունը համառորեն բերում է սյունեցիների համար»,- ասել է Կարապետյանը։

Նա ընդգծել է՝ իշխանությունները մտադիր են շարունակել զիջողական քաղաքականությունը, այսօր էլ շարունակում են հենց Սյունիքում հնչեցնել ամենավտանգավոր հայտարարությունները, սակայն այդ ամենը շուտով կավարտվի.

«Այդ ժամանակները վերջանում են, և մենք ունենալու ենք ուժեղ Սյունիք, ուժեղ հայրենիք, ոչ ոք չպետք է կասկածի»։

***

Իշխանության նախընտրական կաշառքի ձևերը չեն օգնելու Փաշինյանին՝ վերարտադրվել, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Հայաստանին փոփոխություններ են սպասվում, ընդգծել է նա.

«Մենք դառնալու ենք բոլոր հայերի՝ թե՛ հույսները կտրած հայերի, թե՛ հույսով հայերի համար հայրենասեր, ազգային արժեքներ դավանող իշխանություն։ Ուժեղ Հայաստանը լինելու է բոլոր հայերի տունը»,- ասել է Սամվել Կարապետյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին