Երևանի ավագանու Ելք խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը տեսաուղերձով պատմել է համացանցում ՀՀԿ-ի կողմից սկիզբ առած մեդիապատերազմի ու ֆեյք լուրերի մասին՝ նշելով, որ գործող իշխանությունները մեծ գումարներ են ծախսում այդ ուղղությամբ:
Տեսանյութը՝ Ալեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քանի որ արդեն ոչ միայն ժողովրդական շարժում է, այլ նաև սկսվել է քաղաքական պայքար, առաջին պլան են դուրս եկել մուտիլովշիկները։ Դրա համար մի քանի խորհուրդ տամ․
ա․ Լիքը նոր անծանոթ կայքեր են հայտնվել ու ֆեյքեր։ Միշտ նայեք աղբյուրը։ Եթե անծանոթ ա, վերստուգեք այլ, հայտնի ու վստահելի լրատվականում եղած տեղեկատվությունը։
բ․ Եթե հղում է արվում ներքին, անհայտ աղբյուրների վրա, միշտ կասկածով վերաբերվեք նման տեղեկատվությանը։ Նույնիսկ, եթե վստահելի լրատվամիջոց կամ մարդ է գրում։ Քանի որ կարող ա սուտ չէ, բայց փորձ է տրամադրությունները ստուգելու։ Կամ պարզապես վիճակը արագ փոխվում է, և արդեն իրականությանը չի համապատասխանում այն պահին, երբ գրվում է։
գ․ Շատ նկարներ հին են կամ այլ երկներից։ Օրինակ, ոստիկանի վահանի մեջ շրթներկ քսող կինը Հայաստանից չէ, այլ Մակեդոնիայից։ Յուրաքանչյուր նկար կարելի է աջ քլիքով որոնել գուգլում ու հասկանալ, թե այն որտեղ է հայտնվել և որտեղից է։
դ․ Եթե դուք զգում եք, որ հայտարարությունը ոճային նման չէ տվյալ քաղաքական գործչին, վստահեք ձեր ինտուիցիային, կասկածի տակ դրեք և փորձեք ստուգել։ Նույնիսկ վստահելի կամ պաշտոնական աղբյուրը կարող է բացահայտ սխալ լինել։
Օրինակ, ԱՄՆ դեսպանի «հայտարարությունը», որը սկզբից հայտնվեց կառավարության էջում, բացահայտ հակասում էր իր նախորդ ասածներին խաղաղ երթերի վերաբերյալ։ Կես ժամ սպասելը թույլ տվեց հասկանալ, որ ներքին ձայնս չէր սխալվել։ Կամ Աշոտյանը երկրից որ թռել ա – ու քնած ֆոտո են դնում։ Թռնողը դժվար տենց անհոգ քնի ու կողքն էլ ինքնաթիռում ցույց չհավաքվի էսօրվա պայմաններում»։