Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Այս երգի սեփականության համար այսօր համառ պայքար է գնում հայ, թուրք և ազերի շրջանակներում: Ես մասնագետ չեմ և չեմ կարող ասել թե իրականում երգը , որ ազգի սեփականությունն է, սակայն կարող եմ վերլուծել ու գալ ինձ համար եզրահանգման երգի սեփականության վերաբերյալ:
Անշուշտ, երգի երժշտությունը սիրված է բոլորի կողմից, որ բոլորը փորձում են ներկայացնել որպես իրենց:
Ազերիների դեպքում, գոնե ինձ համար, պարզ է դառնում, որ երգը վերցված է: Այս երգն առաջին անգամ կատարել է Ալիմ Քասիմովը, ով երգը երգում է բավականին փոխված տոնայնությամբ ու փորձ է արել երգի մեջ մտցնել իրենց մուղամը, որպեսզի սեփականաշնորհումն ավելի սահուն ու համոզիչ լինի: Այս երգչի կատարմամբ մինչ այդ նշնակություն չունեցող երգը սիրվեց ազերիների շրջանակում, բայց մուղամ տարբերակով: Այնուհետև ազերիները մոտեցան բնօրինակին և կատարումներում կրճատվեց մուղամը: Ազերիները համոզված են, որ երգը ոչ հայկական է, ոչ էլ թուրքական, այլ այն ադրբեջանական է:
Երգի թուրքական տարբեակում երգի բառերից հասկանալի է դառնում, որ այն հավանաբար նվիրված է Էրզրումցի շիկահեր հարսին կամ աղջկան: Ինչպես գիտեք Էրզրումում կամ Կարինում բնակչության մեծ մասը Հայեր են եղել: Ես մտածում եմ, որ այն նվիրված է շիկահեր հայ հարսին: Մերոնք երգը սխալմամբ թարգմանում են դեղին հարս, որը բառացի է, սակայն այն շիկահեր հարսն է: Երգը պտտվում է Էրզրումի, շիկահեր հարսի ու Էրզրումի հավքերի շուրջ: Այս երգն անգլերեն տարբերակով արդեն երգում է թուրք երգիչ Սեմ Յուսուֆը, ով ցանկանում է երգը աշխարհին ներկայացնել, որպես թուրքական: Սակայն պետք է խոստովանեմ, որ թուրք կատարողները Sari Gelin երգի կատարման ժամանակ, անպայման կատարում են նաև հայկական «Սարի աղջիկ» երգից գոնե երկու տող, իսկ եթ չեն կատարում, ապա գոնե ասում են, որ երգը տարածված է նաև Հայերի շրջանում:
Թուրքերի հետ իմ մսանավոր զրույցներում, միշտ լսել եմ հետևյալը: Երգը ադրբեջանական չէ միանշանակ: Այն պատկանել է հայ և թուրք աշուղներին, ովքեր մի աշուղական մրցույթի կամ հարսանիքի ժամանկ երգի մեղեդիով ու իրենց հնարած բառերով մրցել են միմյանց հետ, այդտեղից էլ ծնվել է երգը:
Հայկական «Սարի աղջիկ» երգն իմ ներաշխարհը տակն ու վրա է անում, սական դա ինձ համար քիչ է, որպեսզի ես կարողանամ դիմացինս համոզել, որ երգը հայկական է, դրա մասին լուրջ պետք է մտածեն մեր երաժիշտները: Պետք է խոստովանեմ, որ ես մինչև այսօր «Սարի աղջիկ» երգի լավ գործիքավորում չեմ լսել, ինչը չէի ասի թուրքականի դեպքում: