▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սառույցը շարժվեց՞. Սամվել Կարապետյան

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պատկերացնում եք, մտնում եմ մետրո Բարեկամության հարևանությամբ «Ծիրան» հանրախանութը, նրա տնտեսական ապրանքների բաժինը և մի անուշիկ աղջիկ ոգևորությամբ գովազդում է հայկական արտադրության լվացող տարբեր հեղուկները:

Այնքան հաճելի էր, որ էլ չասած և խնդիրը նա չէր, որ մեր արտադրանքն իրոք լավն է, այլ այն որ 26 տարվա անկախ երկրի քաղաքացիս առաջին անգամն էի տեսնում ու լսում, որ հայկականը պարզ աշխատակցուհու կողմից այնպես հպարտությամբ ու սիրով գովազդվի:

Չգիտեմ, արդյոք աղջիկն իր նախաձեռնությամբ էր հայկական արտադրանքը մեկիկ-մեկիկ գովազդում, թե հանրախանութի տնօրինության հրահանգն էր կատարում, միևնույնն է` անչափ հաճելի էր: Կեցցե՛ք, լավի նկատմամբ հույսերս շատացրիք…

Հ.գ. այլ հարց է, որ ողջ տեսականու ձևավորումներում երկրի պետական լեզուն կամ բացակայում էր և կամ ստորադասված էր (դե սա հուսով եմ բուժելի հիվանդություն է…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին