▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարքային տականքներ, դուք ոնց կարող եք գունագեղ միջոցառում անել, չե՞ք վախենում, որ ձեր երազներում կգան զոհված տղերքը. Անիտա Հարությունյան

Դիտեք նաև՝

Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը, անդրադառնալով սեպտեմբերի 21-ին կայանալիք գունագեղ միջոցառմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 /filemanager/uploads/2021/09/week-3/Anita_Harutyunyan.jpg

«Ուզում եմ անդրադառնալ ձեր գունագեղ միջոցառմանը․․․ երանի ձեր տրամադրությանը, երանի ձեր սրտին ու մտքին։ Ո՞վ եք դուք այ անաստվածներ, որ կարողանում եք ուրախանալ, միջոցառման պատրաստվել ու միջոցառմանը երգել։ 

Չե՞ք վախենում, որ ձեր երազներին զոհված տղերքը կգան, չե՞ք վախենում, որ մի օր դուք էլ կհայտնվեք նրանց ծնողների դերում ու դուք էլ կողբաք ու կճանկռեք գետինը՝ մտածելով, թե հանուն ինչի, կամ հանուն ում գնացին իրենց մինուճարները։ 

Դուք շաքային տականք եք` դուք կկարողանաք ոչ միայն գունավորել միջոցառումը, այլ ձեզ հատուկ ցինիկ ժպիտով նայել հասարակության աչքերին, կարծես թե ոչինչ չի եղել։

Դուք հիշո՞ւմ եք, որ մենք դեռ գերիներ ունենք, լուրջ չե՞ք հիշում․․․

Լավ է չէ՞, որ ամեն օր ընտանիքով սեղան եք նստում ու սեղանի շուրջ դատարկ աթոռ չկա, լավ է չէ՞, որ ձեր տան ամենակենտրոնում զինվորի համազգեստով մեծ նկար չկա ու ծաղիկներ չկան․․․ լավ է չէ՞․․․ թողեեեեք սգանք, թողեք․․․

Հ․Գ․ երգիչիկներ, շոու բիզնեսի փոքրիկներ, զգուշացրել եմ, հետո չասեք, թե առանց պապա եմ՝ մորս եմ պահում, երեխա եմ պահում կամ հաց եմ առնում։ Էս գնով ոչինչ պահել, ոչինչ ուտել ու վայելել պետք չի․․․ մաքուր չի, արդար չի․․․»։

 

 

Դիտեք նաև՝ Մինչև 25 տարեկանը կույս եմ եղել՝ ի տարբերություն շատերի․ Անիտա Հարությունյանը՝ իր հասցեին քննադատությունների մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին