▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա Ծռեր»-ը իշխանափոխությա՞ն է պատրաստվում

«Հայրենիքում կա իշխանափոխության խնդիր, քանի որ գործող իշխանությունը ամբողջությամբ դեմ է պետության և ժողովրդի շահերին: Այդ իսկ պատճառով մշակվել է «Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» Ճանապարհային քարտեզը»: Իսկ, ինչո՞ւ նոր Հանրապետություն, ասեմ՝ նոր իշխանությունով մենք մեր խնդիրները չենք լուծի, մինչև մեզ այս օրվան  հասցրած պատճառներն արմատապես չլուծենք: Այդ խնդիրները 2 բնույթի են.մեկը երկրում իշխանության, մյուսը՝ ներքին համակարգային խնդիրներն են, որոնք սերտորեն փոխկապակցված են: Ունենք նաև Արցախի հարցը: Այն պետք է վերամիավորվի Հայաստանին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո, ըստ ծրագրի, նախատեսվում է 2 տարի տևողությամբ անցումային փուլ, որի ընթացքում պետք է քվեարկության դրվի ժողովրդի կողմից ընդունված նոր Սահմանադրությունը, իսկ դրանից հետո կկայանան ազատ, անկախ ու թափանցիկ ընտրություններ:

Իսկ, թե ինչպե՞ս են հասնելու իշխանափոխության ու որքա՞ն ժամանակում, Հիմնադիր խորհրդարանի անդամը պատասխանեց.

«Ժամկետ նշելը տրամաբանական չի լինի, որովհետև դա կախված է կազմակերպչական աշխատանքների ծավալից, ժողովրդի, այդ թվում՝  սփյուռքահայերի ներգրավումից: Ինչ վերաբերում է դրան հասնելու մեթոդներին, ապա գիտեք, որ այս վարչախմբի օրոք ընտրությունները միշտ կեղծ են եղել ու այդպիսին էլ լինելու են: Հետևաբար, ընտրությունների միջոցով իշխանափոխության հասնելն անիրական է ր ՀՀ քաղաքացիների իրավունքն է՝ ընդվզման ճանապարհով դրսևորել պայքարն ու հասնել իշխանափոխության: Ընդվզումը ենթադրում է քաղաքացիական ընդվզման բոլոր լեգիտիմ միջոցները»:

Ալեք Ենիգոմշյանը տեղեկացրեց, որ ծրագիրն այժմ դրված է քննարկման, ենթակա է լրամշակման, ուստի բոլոր քաղաքացիները կարող են իրենց առաջարկներն ուղարկել «Սասնա ծռեր» խմբավորում ֆեյսբուքյան էջին»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին