▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա Ծռեր»-ը պահանջում են հանդիպում ԶԼՄ-ների հետ

«Սասնա Ծռեր» խմբավորման հերթական դատական նիստի ժամանակ պաշտպան Արայիկ Պապիկյանը հանդես է եկել միջնորդությամբ: Վերջինս ներկայացրել է Վարուժան Ավետիսյանի դիմումը, որն ուղղված է Արմավիրի ՔԿՀ ղեկավարությանը:

Դիմումի համաձայն Վարուժանը ցանկանում է մինչև մայիսի 22-ը՝ որևէ աշխատանքային օր հանդիպում կազմակերպել ԶԼՄ-ների հետ:

Դատավորը հայտնել է, որ միջնորդություն ընդունելու կամ չընդունելու մասին կհայտնի դատական նիստի ավարտից հետո։

Իսկ  Պավել Մանուկյանը  դիմել է դատավորին, պահանջելով, որ հենց ընդմիջման ժամին դատական նիստի դահլիճում ԶԼՄ-ների հետ հանդիպում ունենա, սակայն դատավորն ասել է, որ նման կարգ չկա և մերժել միջնորդությունը:

Պաշտպան Արայիկ Պապիկյանը կրկին ներկայացրել է նախորդ նիստի ժամանակ իր միջնորդությունը՝ անհապաղ ազատ արձակել իր պաշտպանյալ Վարուժան Ավետիսյանին և Արայիկ Խանդոյանին։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին