▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռերը» գիշերն ակցիա են արել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ

«Սասնա ծռեր»  կուսակցության  անդամները Ամանորը  դիմավորել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, որտեղ պահվում է  2016 թվականին ՊՊԾ գնդի գրավման ժամանակ ոստիկանների սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանը։  Ապա գնացել են Դատապարտյալների հիվանդանոց, որտեղ գտնվում է  մյուս մեղադրյալ Արմեն Բիլյանը։Տարեվերջին հայտարարելով իրենց որպես Փաշինյանի իշխանությանը ընդդիմադիր՝ նրանք   կրկին հիշեցրել են՝ ինչու են դեմ նոր իշխանությունների քաղաքականությանը։  Ըստ կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանի՝  հեղափոխությունն անավարտ է մնացել, եւ ազգային հեղափոխություն է անհրաժեշտ։  Նրանք  ներկայացրել են՝ ինչ նպատակ ունի իրենց ակցիան։

Մանրամասները՝ տեսանյութերում

Կարդացեք նաև՝ Հայ ազգին շնորհավորում ենք մեր քաղաքական մարգարեի՝ Գարեգին Նժդեհի ծննդյան օրվա առթիվ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին