▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռերին» ուրիշ հաց հասցնող էլ է եղել

A1plus.am-ը գրում է.

Արթուր Սարգսյանը «Սասնա ծռերի» տղաներին միակ հաց հասնողը չի եղել:Փաստաբան Արայիկ Պապիկյանը պարզաբանում է. «Ես չեմ կարող ավելին ասել, սակայն իմ ունեցած տեղեկություններով՝ եղել են էլի մարդիկ, որ սնունդ են փոխանցել, թաղամասի բնակիչներ»:

Սնունդը «Սարի թաղի» բնակիչները փոխանցել են անվտանգության հայտնի պատնեշները հաղթահարելով: Սասնա երեք ծռի պաշտպան Արայիկ Պապիկյանը քրեական ոչինչ չի տեսնում սոված մարդկանց հաց հասցնելու այդ մղումների մեջ. «Իսկ օրինակ՝ Արթուրի դեպքում մենք գիտենք, որ նա ընդհանրապես գտնվում է անազատության մեջ, հաց տանելու համար»:

Փաստաբանն արդեն տեղյակ է նաեւ, որ ի թիվս այլ մեղադրանքների, «Սասնա ծռերի» վրա բարդվում է նաեւ ՊՊԾ գնդի բանկոմատից ավելի քան 14 միլիոն դրամի անհայտացման փաստը: Բոլորն են տեսել, որ տղաները հանձնվում են դատարկ ձեռքերով. «Եթե նրանք կարողացել են դա անել, ապա ինչպե՞ս են նրանց խուզարկության ենթարկում իրավապահ մարմինները»:

Հայտնի է, որ տարածքից սեփական պայուսակով հեռացել է միայն Միայնակ Գայլը՝ Արայիկ Խանդոյանը: Այդ պայուսակում Արայիկի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերն էին եւ ակնոցը. «Ամբողջը, ինչ եղել է նրա մոտ առգրավվել է, ճիշտ է ակնոցները վերադարձրել են»:

Փաստաբանը, համենայնդեպս, իր երեք պաշտպանյալների օգտին կարող է ասել, որ գողը քննիչներից չէր պահանջի քրեական գործի փաստաթղթերից հանել իրենց վերագրվող մեղադրյալ բառը.«Ցանկացած փաստաթուղթ, որը նրանց ներկայացվում է «մեղադրյալ» իրավաբանական կատեգորիա էս հասկացության տակ, նրանք հրաժարվում են, նույնիսկ չեն ծանոթանում փաստաթղթին: Նրանք պատրաստ են ստորագրել այն փաստաթուղթը, որի տակ իրենց անվան դիմաց գրված կլինի ազատ անկախ Հայաստանի քաղաքացի):

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին