ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝շնորհավորելով հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, ՀՀ ԶՈՒ մայոր Սարգիս Ստեփանյանին՝աշխարհի քառակի չեմպիոն դառնալու կապացությամբ:
«Շնորհավորում եմ Սարգսին Հայաստանին նոր հաղթանակ բերելու համար: Մարդ, ով շատ բան կորցրեց նվիրվելով հայրենիքին, սակայն ոչ մի վայրկյան չթուլացավ ու իր ապրելակերպով և գործունեությամբ տարիներ շարունակ օրինակ է ծառայում շատերի համար: Ուրախ եմ, որ ունեմ այսպիսի ընկեր, ումից միշտ ոգեշնչվում եմ:
Հպարտանում ենք քեզնով, Սարգիս ջան»,-գրել է Լևոն Քոչարյանը:
Կարդացեք նաև՝Դուք եք ինձ ուժ տվողը. Սարգիս Ստեփանյանը դարձել է աշխարհի քառակի չեմպիոն