▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ մի նեղվեք, որովհետև մարդը գտել է ճիշտ իր տեղը, մենք էլ ազատվել ենք նման մեկից

Ասեցի չխառնվեմ, բայց մի տեսակ ինչ-որ բան այնպես չի ...
Մի պահ աչքի անցկացրեցի նախկին գրառումներս, որոնք հաստատ ավելի լայն արձագանք, ավելի բուռն քննարկումներ էին գտնում, բայց երբևիցե քաղաքական հետապնդումների պատճառ չդարձան, սկսեցին ու ավարտվեցին ամենաշատը հայհոյանքներով: Մասնակցեցի գրեթե բոլոր «Դեմ» ակցիաներին, բայց երբևիցե մեկը /վերևներից/ չասաց, որ ես դրա իրավունքը չունեմ։ Վերհիշեցի գործընկերներիս գրառումներն ու գործողությունները ու հասկացա, որ բացի հոգեկան հիվանդներից և կոնկրետ պլաններ ունեցողներից, ուրիշ որևէ մեկը կոնկրետ փաստերով չի կարող ասել, որ իր կարծիքի կամ գործողության համար իրեն հալածել են իշխանությունները վերջին մի քանի տարվա ընթացքում։ Մեր երկիրը շատ խնդիրներ ունի, բայց կան բաներ, որոնց դեմ չի կարելի մեղանչել։ Արդյոք դուք ձեզ հարց չ՞եք տալիս, թե ինչու են վերջերս /սա առաջին դեպքը չի/ քաղաքական ապաստան խնդրում Ադրբեջանից . եթե դրա անհրաժեշտությունը նույնիսկ կա, ապա ինչու՞ ոչ Եվրոպայից, այլ հենց մեզանից ավելի վատ պայմաններով ու ոչ առաջադեմ՝ թշնամական երկրից ... իսկ գուցե դա պատվե՞ր է, խարդավա՞նք, գուցե ընդանհրապես չտարածել այդ լուրը, որ հասարակական հնչեղություն չստանա, ու իրենց նպատակը չիրականանա, գուցե հենց այս դեպքում է հարկավոր կատարյալ անտարբերությունը... ինձանից բացի ցանկացած մեկը, ով Վահանի հետ թեկուզ մի րոպե շփվել է, զարմացած չէ այս հանգուցալուծումից, ամեն ինչ տանում էր դեպի քաղաքական ապաստանը, բայց ոչ հարևան երկրում։ 
Շատ մի նեղվեք, որովհետև մարդը գտել է ճիշտ իր տեղը, մենք էլ ազատվել ենք նման մեկից:
Կներեք, որ այս դեպքում չեմ հայհոյում իշխանությանը, այլ երևի նույնիսկ, գուցե պաշտպանում եմ . միշտ պատրաստ եմ վեր հանել բոլոր սոցիալական և մնացած խնդիրները,պայքարել ինչքան ուզեմ, բայց կան սահմաններ, որ չի կարելի անցնել ....
մարդիկ կան, որոնցից ամենազարտուղի ճանապարհներով ինֆորմացիայի կամ բողոքի ակնարկ անգամ չեն կարողանում ստանալ նույնիսկ ամենահզորները, մարդիկ էլ կան, որ մի ափսե ուտելիքի դիմաց՝ անգամ բորենիներին են պատրաստ բացել իրենց սիրտը ...
իրականությունը չի իմացվի, բայց կարելի է հակահարվածի ստրատեգիա մշակել . նվաստիս կարծիքով դա հասարակության կողմից անուշադրության մատնելն է, որովհետև վերոհիշյալ անձը ընդամենը հիվանդ է  կամ ուզում է դառնալ մեր օրերի Հերոստրատը։

 

Լուսինե Բադալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին