▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատերդ եք խմել հետս, այդ թվում՝ Նիկոլը, եւ ոչ միայն սուրճ. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Երբ արդեն երկրորդ օրն է, ինչ քաղաքական թիվ մեկ մարմնի քննարկման թեման ինձ հետ ունեցած շփումներն են եւ սուրճ խմելը, ասեմ, որ այդ կոֆեի բաժակը իրար գրպան մի գցեք։

Շատ-շատերդ եք խմել, եւ ոչ միայն սուրճ։

Քաղաքական ամենախորը տարաձայնությունների դեպքում անգամ իմ կողմից մշտապես պահպանել եմ նորմալ մարդկային հարաբերություններ։

Հա, լավ ընկեր եմ, այդ թվում՝ ճամփի։

Իշխանության ներկայացուցիչները, երկիրս հազար ու մի դարդուցավի մեջ գցած, հիմա էլ կոֆեի բաժակ եմ նայում։

Ցավում եմ, որ ԱԺ-ն էլ դարձավ ՀԺ..»

Դիտեք նաև՝

Արմեն Աշոտյանի հետ սուրճ խմողը Ռուբեն Ռուբինյանն է. Էդմոն Մարուքյան

 Բարոյականությունս չի ներում, որ ասեմ՝ ի՞նչ ենք խոսել սուշի ուտելուց Մարուքյանի հետ. Ռուբեն Ռուբինյան

Գնացեք նախկին խորհրդարանի ձեր գործընկերների հետ սուրճ խմեք․ Վիճեցին Մարուքյանն ու Ռուբինյանը

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին