▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շատերը դպրոցից դուրս են գալիս ահագին բան իմանալով, բացի հայերեն խոսելուց»

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է էլեգանտ ու ոճային կերպարում։

Հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին կրում է մարմինն ընդգրկող, բաց շագանակագույն երանգի զգեստ, ոճային բաժկոն, բարձրակրունկներ։ Նրա մազերը հավաքված են, ընդգծված շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են ծավալուն ականջօղերը։   Հրապարակմանը կից Նազենին խոսել է մտածելու, արտահայտվելու, խոսելու խնդիրների մասին․

«Ես երազում եմ, որ մեր դպրոցներում բոլոր առարկաներին զուգահեռ սովորեցնեն ԽՈՍԵԼ, ՄՏԱԾԵԼ, ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ, ու կարևորը մտքի արտաբերումը չլինի լոկ բառակույտ, այլ կոնկրետ ՀՆՉՅՈւՆՆԵՐՈՎ ու ճիշտ արտասանությամբ, հարգելով ԲԱՌԸ, ԽՈՍՔԸ, հարգելով ՀԱՅԵՐԵՆԸ:

Հ.Գ. ԳՈՐԾԻ հաջողության մեծ մասը նախ մտածողությունն է՝ ինքդ քեզ համար պարզած, հետո՝ ճիշտ, հիմնավոր ու կոնկրետ ներկայացնելն է, խոսքը գործ է, կիսատ խոսքն էլ նման մի աշխատաելաոճ կենթադրի:

Կարճ ասած՝ շատերը դպրոցից դուրս են գալիս ահագին բան իմանալով, բացի հայերեն խոսելուց:

Տասնյակ տարիների դասախոսելու ընթացքին իմ դիտարկած ամենացավոտ փաստը նախ դա է,

երկրորդը՝ կեցվածքի տխուր վիճակը, որի պատճառով նաև բազում առողջական խնդիրներ են ունենում աշակերտները և ուսանողները...

Երազում եմ շատ բաների մասին..., բայց առողջ ու լիարժեք Խոսքի մասին՝ առավել. առողջ հասարակությունները մտածողությամբ են նախ առողջ լինում»:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին